Այս գիշեր և հուլիսի 17-ին և 18-ին հանրապետության տարածքում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա: Առաջիկա օրերին էլ ավելի կտաքանա, շաբաթվա 2-րդ կեսին Երևանում ստվերում կլինի մոտ +39: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: