Հուլիսի 16-ին Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության՝ Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանն ու ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը հանդիպել են թուրք ռեժիսոր Քադիր Աքընի և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ:

Թուրք ռեժիսորը Հայաստանում է գտնվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում և պատրաստվում է ֆիլմ նկարահանել 20-րդ դարի սկզբին Արևմտահայաստանի ամենահայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ հնչակյան գործիչ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին, այդպես է տեղեկացնում ՍԴՀԿ մամուլի դիվանը: ֆիլմը կոչվում է «Անատոլիայի հեղափոխական գործիչ Փարամազը»:

Թուրք ռեժիսորը շնորհակալություն է հայտնել Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Փարամազի մասին տրամադրած տեղեկությունների և վավերագրական փաստերի համար: