Դոնեցկի Շախտյորսկ քաղաքի մերձակայքում ընկել է Մալայզիայի ավիաուղիների Բոինգ 777 օդանավը, որում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։ Այս պահին վթարի ամենահավանական վարկածն այն է, որ օդանավը սխալմամբ խոցել են Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող ապստամբները։

Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են օդանավի կործանման տեղեկությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, թե ինքնաթիռը պետք է ժամը 17:20-ին մտներ ռուսական օդային տարածք: Սակայն այն ընկել է սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա, գործարկվել է ինքնաթիռի վթարային փարոսը:

Նշենք, նաև, որ աղբյուրը նշում է, որ ամենահավանական վարկածն է Բուկ (ռուս.՝ Бук) զենիթահրթիռային համալիրի կողմից խոցված լինելը, որը թույլ է տալիս օդային թիրախները խոցել անհամեմատ մեծ բարձրություններում