«Երեկ փակ աղբյուրից տեղեկություններ ստացանք, որ ադրբեջանցի դիվերսանտները լավ պատրաստված են մտել հայկական հող, իրենց մոտ ոսկի և եվրո են ունեցել՝ արժեքներ, որոնք, հավանաբար, նախատեսված են եղել կաշառք բաժանելու համար: Նաև տեղեկություն կա, որ դիվերսանտներից մեկի մոտ հայկական անձնագիր է եղել, որը նա ձեռք է բերել 2007 թվականին, Ստեփանակերտի ոստիկանությունից:

Այս լուրերը ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքեցին: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, սակայն չցանկացավ պատասխանել, թե ինչպես է, այնուամենայնիվ, դիվերսանտներին հաջողվել այդքան խորանալ հայկական տարածքում, պատճառաբանելով, թե հեռախոսով նման հարցերի պատասխանել չի կարող»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: