«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
Թերթն անդրադարձել է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, առաջ քաշելով մի քանի վարկածներ։ Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում.
«Երեկ, սակայն, ևս մեկ վարկած էլ դրվեց շրջանառության մեջ: Այն է գործարարի ձերբակալությունը ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին: Ըստ այդմ, Լ. Հայրապետյանը վերջին ամիսներին սերտ համագործակցում էր Քոչարյանի հետ, վերջինիս օժանդակությամբ և հավանությամբ իշխանության դեմ որոշակի քայլեր էր ձեռնարկում, հովանավորում ոչ իշխանամետ կառույցներին:
Այս վարկածը մի փոքր ավելի միս ու արյուն ստացավ, երբ պարզվեց, Լ. Հայրապետյանի ձերբակալման հիմք է հանդիսացել «Բաշնեֆթի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքը «Սիստեմա» հոլդինգին, որի տնօրենների խորհրդի անդամ, որքան տեղյակ ենք, բաժնետեր է հանդիսանում Քոչարյանը:
Կա ևս մեկ վարկած, թերևս ամենաթույլը, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը Ռուսաստանի պատասխանն էր Հայաստանի իշխանություններին, որոնց թույլտվությամբ արդեն տևական ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվում, որոնց ընթացքում խոշոր չարաշահումներ են բացահայտվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: