Ջոն ՄաքՔեյննը, որը ամերիկացի հայտնի սենատոր ու հրապարակախոս է կարծում է, որ մալազիական «Boeing 777» օդանավի կործանման պատճառ է հանդիսանում կամ ռուսամետ ակտիվիստները, կամ հենց ինքը՝ Ռուսաստանը: 

Նա մասնավորապես նշել է, որ հետաքննությունը կպարզի բոլոր հանգամանքները, իսկ եթե պարզվի, որ սա Ռուսաստանի ձեռքի գործն է, ապա հատուցումը չի ուշանա: Նրա կարծիքով անջատողականները ուղևորատար օդանավը շփոթել են ուկրաինական ռազմական ինքնաթիռի հետ: 

MSNBC հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ ՄաքՔեյնը ընդգծել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհն իմացավ, թե ինչպիսին կարող են լինել ռուսներն ու ռուսամետ անջատողականների հնարավորությունները: 

Առաջարկում ենք նաև դիտել տեսանյութը: