«Հրապարակ» թերթը գրում է. 

«Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր նոր իմիջի փնտրտուքը: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս, որ մինչ այս ամենուր ներկայանում էր Էդոյի ուղեկցությամբ, և ըստ էության Էդոն էր նրա «պրոտոկոլը», հիմա մի ողջ պրոտոկոլային թիմ է պահում, որը նրան «ցուցանում» է՝ պաշտոնական և դեսպանների հետ հանդիպման ժամանակ «նեխորոշի տոն» է կարմիր «մայկա» հագնելը, և հանդիպումներին Ծառուկյանն այլևս ներկայանում է սպիտակ վերնաշապիկով, անհրաժեշտության դեպքում՝ փողկապով:

«Պրոտոկոլն» ու արտասահմանյան իմիջմեյքերները բացատրում են, թե ինչպես պետք է մուտք գործի սենյակ, ինչպես քայլի, ինչպես ոդջունի հյուրերին: Ըստ նույն աղբյուրների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ծառուկյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ գործողություններ է նախապատրաստում՝ արտահերթ ընտրությունների տեսքով: Առայժմ՝ խորհրդարանական»: 

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: