Այս գիշեր և հուլիսի 19-ին օրվա մեծ մասը կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո՝առանձին հյուսիսային շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-23մ/վրկ, հնարավոր է ամպրոպ: Տեղ-տեղ չի բացառվում կարկուտը: Արարատյան դաշտում և հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, առայժմ՝ 1-2աստ, առաջիկա օրերին մի փոքր էլ նվազում կնկատվի: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: