ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մալազիական օդանավի կործանման պատճառ է դարձել հրթիռը, որը բաց էին թողել արևելքում պայքարող անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարրածքից: 

Օբաման տեղի ունեցածը անվանեց «չլսված մասշտաբի սկանդալ» ու հավաստիացրեց, որ անձամբ կհետևի, որ ողբերգության մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտվի: Նա հիշեցրեց, որ սա անջատողականների կողմից ուկրաինայի արևելքում ինքնաթիռ խփելու առաջին դեպքը չէ և ավելացրեց, որ այդ զինամթերքը անջատողականները ստանում են Ռուսաստանից:

Ամերիկացի նախագահը նաև հայտարարեց. «ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ աջակցություն միջազգային հետախուզությանը: ԱՄՆ-ն մեծ փորձ է կուտակել կործանված ինքնաթիռների հետախուզման գործում: Նրանց ներկայացուցիչները արդեն իսկ ուղևորվել են Ուկրաինա»: