Այցելելով Ուկրաինայի տարածքում վայրը, որտեղ օրերս կործանվել է մալազիական «Boeing 777» օդանավը, առաջինը ինչ աչքի է ընկնում այն է, թե որքան հեռու են միմյանցից գտնվում օդանավի տարբեր մասերը: 

Ամենուր երևում են ինքնաթիռի տարբեր մասեր, սարսափելի այրված մարդկանց մնացորդներ, մարմնի մասեր խառնված ինքնաթիռի նստատեղերի հետ: Ողբերգական պայթյունից նույնիսկ մեկ օր անց այնտեղ դեռևս ծուխ է: 

Ինչպես հաղորդում է BBC թղթակիցը՝ հայտնաբերված դիակների փոխարեն արդեն սպիտակ դրոշակներ են: Այս դրոշակները ոչ միայն պայթյունի կենտրոնական մասում են, այլև ցրված են ամբողջ դաշտով մեկ:

Ինքնաթիռի ընկնելու վայրը ոչ ոք չի պահպանում: Այնտեղ թափառում են տարբեր զինված մարդիկ: Ամստերդամի ու Կուալա-Լումպուրի օդանավակայններում հավաքվում են մահացածների հարազատներն ու փորձում գտնել պատասխաններ: