Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում  հայտնել է, որ դեռևս չի պատրասվում հեռանալ երգարվեստից: Այս մասին տեղեկացնում է «Газета.ru»-ն:

«Ես թոշակի կգնամ այն ժամանակ, երբ կզգամ, որ արդեն ժամանակն է», նշել է հայտնի «The Beatles» խմբի նախկին անդամ՝ 71-ամյա Փոլ Մաքարթնին:

Իսկ մայիսին, աշխարահռչակ երաժիշտը ստիպված է եղել չեղյալ համարել իր համերգները Ճապոնիայում և Հարավային Կորեայում՝ առողջության վատթարացման պատճառով: