Ֆրանսիացի հետազոտողները բրիտանական թանգարանի փորձագետների հետ համատեղ, մանրամասն վերլուծության ենթարկելով կմախքները՝ եկել են այն եզրակացության, որ զոհվածների մնացորդները ռասսայական պատերազմից են, որը տեղի է ունեցել մոտ 13,000 տարի առաջ:
Նաև պարզել են, որ այդ մնացորդների մի մասը հայտնաբերվել է XX-րդ դարի 60-ական թվականներին, սակայն միայն հիմա է հաջողվել՝ շնորհիվ ժամանակակից տեխնիկայի, հաստատել, որ այդ մնացորդները իսկապես 13,000 տարվա պատմություն ունեն:
Կմախքները գտնվել են հյուսիսային Սուդանի արևելյան ափին, այդտեղ՝ զոհվածների կողքին, գտնվել են նաև նետասլաքներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահացածները Սահարայի բնակիչներ են եղել: