«Tropical Islands» կոչվող այս ակվապարկը ամենամեծն է Եվրոպայում: Այն գտնվում է Բեռլինից 60 կմ հեռավորության վրա, իսկ դրա երկարություն հասնում է 360 մ, լայնությունը՝ 210մ: Այս ակվապարկի սեփականատերը ժամանելով Բեռլին շատ դժգոհ էր եղանակից: Այս առիթով էլ նրա մոտ միտք հղացավ ստեղծել այս զարմանալի ակվապարկը:
Այս ակվապարկը յուրահատուկ է նաև նրանով, որ կարելի է այնտեղ անցկացնել գիշերը, ինչպես նաև ակվապարկը զարմացնում է իր բնական մթնոլորտով, այնտեղ ամենուր կենդանիներ ու իսկական միջատներ են, ինչպես իրական աշխարհում: