«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից երկուսը որոշել են կապել իրենց ճակատագրերը նաև «Դեմ եմ»-ից դուրս: Նելլին ու Սերգեյը ծանոթացել են նախաձեռնության շրջանակներում, իսկ այժմ նրանք որոշել են ամուսնանալ:
Տեսահոլովակի միջոցով նրանք յուրօրինակ հրավերք են անում իրենց հարսանեկան արարողությանը, որը տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 9-ին: