Ադրբեջանի Թարթառի շրջանի Հուսեյնլի գյուղի տարածքում ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Անար Ասկերզադեն` զորակոչված Զաքաթալայի շրջանից, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը

Համաձայն հաղորդագրության` «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի պատճառով էլ ավտոմեքենան կողաշրջվել է: ՃՊՏ-ի հետևանքով տուժած զինծառայողներ` Բեյլարով Էմին Նուգայ օղլուն, Ռաֆիզադե Նուրլան Ռաֆաիլ օղլուն, Ախլիմանլի Քերօղլու Էլման օղլուն տեղափոխել են Տերտերի կենտրոնական հիվանդանոց: 

Տուժածներից Ախլիմանլի Քերօղլու Էլման օղլուի վիճակը ծանր է, իսկ մնացածինը բավարար:

Պարզվել է, նաև, որ վերջինս է հանդիասցել մեքենայի սեփականատերը: