Բրիտանիայի վարչապետ Դ. Քամերունը և Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին օգնել մուտքի հնարավորություն ստանալու օտարերկրյա մասնագետների համար դեպի մալազիական օդանավի կործանման վայրը: Հիշեցնենք նաև, որ օդանավը գտնվում է ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ կիրակի երեկոյան կայացել է բավական «անկեղծ հեռախոսային խոսակցություն», որի ժամանակ Կամերունը հայտարարել է Պուտինին ամբողջ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ «Բոյինգ»-ին խփել են պրոռուսական անջատողականները և եթե ռուսական կառավարությունը չի ընդունում այս փաստը, ապա պետք է ապացուցեն տեղի ունեցածի իրենց տարբերակը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ ներկայումս առավել կարևոր խնդիր է հանդիսանում մասնագետներին դեպի այդ տարածքներ մուտք գործելու հնարավորության ստեղծումը: Անգլիացի վարչապետը կոչ է արել Պուտինին օգտագործել իր հեղինակությունը անջատողականների վրա: Գրեթե նույն բովանդակությամբ խոսակցություն է ընթացել նաև Գերմանիայի Կանցլերի ու Վ. Պուտինի միջև: 

Հիշեցնենք, որ օդանավին խփել էին Դոնեցկի շրջանում, որտեղ շարունակվում են անջատողականների ու իրավապահների կռիվները: