Ձերբակալվել են Ադրբեջանի 11 քաղաքացի, որոնց կասկածում են ռուս գործարարի առևանգման մեջ: Նրանք ձերբակալվել են Մոսկվայի մերձակայքում: Կասկածյալները առևանգելով գործարարին պահանջում էին 500 հազար ԱՄՆ դոլար նրա ազատության դիմաց:

Ինչպես հայտնում է ռուսաստանի ՆԳՆ կայքը. «Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալ գործի կասկածյալները ձերբակալվել են: Նրանք Ադրբեջանի 28-47 տարեկան 11 քաղաքացիներ են»:

Հարուցվել է քրեական գործ՝ «առևանգում» հոդվածով: Այժմ կասկածյալները հսկողության տակ են: