Ռոբին Ուայթը ստեղծում է առասպելական քանդակներ՝ պատրաստված պողպատից մետաղալարով: Նա նկարագրում է ադ գործընթացը, թե ինչպես է արտադրվում պողպատե շրջանակը, ապա ինչպես է ձևավորում կմախքը, մարմնի մկանները: Ուայթի խոսքերով, ամեն հրեշտակի մեջ նա պահպանում է քարե «սիրտը», որում երբեմն թողնում է փորագրված հաղորդագրություն:
Առաջարկում ենք դիտել այս զարմանալի և հեքիաթային քանդակները: Երբ նայում ենք այս քանդակներին թվում է, թե այս հիանալի փերիները պատրաստ են կենդանանալ և հենց հիմա թռչել հեռու: