2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ, Ուկրաինայի բնակչության թիվը նվազել է 5.5%-ով. մինչև 42 մլն 995 հազար 520 մարդ՝ 2013թ. հունիսի սկզբի համեմատ, բայց առանց հաշվի առնելու Ղրիմն ու Սևաստոպոլը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի վիճակագրական պետական ծառայությունը:
Նաև նվազել է Ուկրաինայի մշտական բնակչության թիվը հունիսի 1-ի դրությամբ 5,5%-ով՝ մինչև 42 մլն 825 հազար մարդ: Ընդ որում, քաղաքային բնակիչների թիվը նվազել է 5,2%-ով՝ մինչև 29 մլն 460 հազար մարդ, գյուղական բնակավայրերինը՝ 6%-ով՝ մինչև 13 մլն 365 հազար: