«Հայաստանն իրենց համար աշխարհագրություն է, որն ուզում են լցնել մոլոխոտով՝ իրենցով»,­- այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսկերպ բնութագրեց այն  գյուղապետերին, ովքեր ահաբեկում են իրենց համայնքների  բնակիչներին: Ռուբեն Հակոբյանը Գեղարքունիքի  Մարտունի  քաղաքում հանրահավաքի ժամանակ ասաց.«Նրանք մերն են,  մենք ինչ­որ պայքարում ենք իրենց դեմ չի, մենք պայքարում ենք, որ նրանք ստահակ չմեծանան»:

Ռուբեն Հակոբյանը Գեղարքունիքի  բնակիչներին խնդրեց, որ այդ գյուղապետերին փոխանցեն, որ իրենց միջից այդ թուրքին հանեն:

«Մարդիկ վախենում էին բարևելուց: Բարևը, ոնց որ ատոմային  ռումբ լինի: Մարդը  չնայած ուզում է բարևի, վստահ եմ, բայց ինքն ասում է՝ կարող է  իմ բարևը մեկը նկարի»,­առանձնացրեց Հակոբյանն ու հավելեց, որ խղճում է այն մարդկանց, ովքեր  չեն հասկանում,  թե ինչ է կատարվում Հայաստանում:

Ռուբեն Հակոբյանի ելույթից հետ, երբ իր ելույթն էլ ավարտեց  Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մարտունեցիներից մեկը մոտեցավ նրան և հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել է ու ասաց, որ Ռուբեն Հակոբյանն ինքն է թուրք՝ Մարտունիում թուրք չկա:

Րաֆֆի Հովհաննսիյանն այդ մարդուն անվանեց սադրիչ և  համերաշխության կոչ արեց: