Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր պատժամիջոցների մասին, որ Եվրոպան կարող է կիրառել Ռուսաստանի դեմ, այդ մասին տեղեկացնում է «Новости-Грузия» գործակալությունը:
«Ի՞նչ կարող է անել Եվրոպան: Եվրոպան կարող է դադարեցնել «Դրուժբա» նավթամուղի նավթի գնումը, որով Ռուսաստանը նավթ է մատակարարում Եվրոպային: Հենց այսօր էլ կարելի է դադարեցնել: Եվրոպան կարող է դադարեցնել նավթի ու գազի համար տեխնոլոգիաների տրամադրումը, որովհետև Ռուսաստանը՝ որպես երկիր, որպես տնտեսություն, մեծ բենզալցակայան է: Եթե նա չստանա այդ եկամուտը, ապա գործերը կընթանան շատ վատ: Բացի այդ, Եվրոպան կարող է սառեցնել նաև Ռուսաստանի արժութային հաշիվները», ասել է Սաակաշվիլին:
Սահակաշվիլին քննադատել է դարձյալ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ հայտարարելով, որ նա հանդիսանում է Վրաստանում ռուսական շահերն առաջ տանող, և ռուսական «Գազպրոմի» հետ են կապված նրա բիզնես-շահերը: