Մոսկովյան մետրոյի տնօրեն Իվան Բեսեդինը, օրեր առաջ տեղի ունեցած վթարի պատճառով հեռացվել է աշխատանքից, ինչի մասին տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սոբյանինն ընդգծել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ողբերգությունը մեծ գիծ է քաշել այն հսկայական աշխատանքի վրա, որն իրականացվել էր վերջին տարիներին մետրոպոլիտենում, այս մասին նշել է «ИТАР-ТАСС»-ը:

Նաև փոխանցում են, որ Բեսեդինի պաշտոնում նշանակվել է Դմիտրի Պեգովը, ով խոստացել է վերականգնել մետրոյի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։