ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գտնվող Ալադին փոքր քաղաքը, որտեղ բնակվում է ընդամենը 15 մարդ, վաճառքի է հանվել 1.5 մլն դոլարով, հաղորդում է «Лента»-ն։ Պոտենցիալ գնորդը կդառնա 15 շինության՝ փոստային ծառայության, 118 տարվա պատմություն ունեցող հանրախանութի սեփականատերը։

Քաղաքը վաճառքի են հանել ամուսիններ Ջուդի և Ռիկ Բրենգլները, որոնք 1986թ. դարձել են Ալադինի սեփականատերերը։ Այս ընթացքում Ջուդին հասցրել է զբաղեցնել քաղաքապետի, փոստային ծառայության տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններ:

Նշում են նաև, որ քաղաքն իր գոյությունը կարողացել է պահպանել նշված հանրախանութի շնորհիվ. ամեն տարի՝ օգոստոսին, այստեղով են անցնում հարյուրավոր բայքերներ, ովքեր կանգ են առնում խանութի մոտ ու գնումներ կատարում։