Լևոն Հայրապետյանի կալանավորումը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ու Ռուսաստանի ԱԴԾ-ի համագործակցության հետևանքն է, սակայն հնարավոր է ՌԴ իշխանությունները կապ չունենան կատարվածի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Արցախյան պատերազմի հերոսի կարծիքով հայ գործարարի կալանավորումը ոչ ոքի համար սպասելի չէր: Կոմանդոսը մասնավորապես ասել է. «Տեղի ունեցածը ՌԴ իշխանությունների հետ կապ չունի, այլ երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության հետևանքն էր: Սա ԱԴԾ-ի աշխատանքի խորհրդային համակարգն է. նրանք կարող են ցուցումներ ստանալ կառավարությունից, այս կամ այն գործը հարուցել, սակայն թե ում են ձերբակալում գործի շրջանակում, իշխանությունները կարող են և չիմանալ: Հայրապետյանի ձերբակալման օրը մենք միասին Արցախում էինք, ինչից հետո նա մեկնեց Մոսկվա: Ընդ որում, օդանավակայանում հայտարարել էին, որ նա ժամանել է Մոնակոյից: Նրան արդեն հետևում էին Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:
Լևոն Հայրաապետյանին վաղուց հետևում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները և լուրեր տարածում այն մասին իբր նա հովանավորում է Ղարաբաղի բանակին: Սա էլ հետևաբար գրգռել է ադրբեջանցիներին, իսկ նրանք էլ համապատասխան արձագանք դրսևորեցին: