Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև դե ֆակտո կպահպանվի միացյալ տնտեսական տարածքը, իսկ դե յուրե Երևանը ԵՏՄ-ի մեջ կմտնի միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ա. Մարկարովը:
Նա նաև չի բացառել երկու երկրների միջև մաքսակետի գոյության հնարավորությունը, որը սակայն հիմնականում կկրի ձևական բնույթ: Իսկ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է երկարաձգվում ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը, Մակարովը ասել է, որ գործընթացը ձգձգվում է բազմաթիվ պատճառներով, որոնցից է նաև հիմնադիրների միջև չլուծված խնդիրներն են:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը վերջերս հայտարարեց, թե համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ: