Հարավային Կորեայում՝ Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող Թհեբեկ քաղաքում, բախվել են ուղևորատար երկու գնացքներ, տուժել է 70-ից ավելի մարդ, այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ոստիկանությունը առայժմ հաստատում է մեկ զոհի և 65 տուժածների մասին տվյալները:

Իսկ մայիսին Սեուլի մետրոյում նորից բախվել էին երկու գնացքներ, տուժածների թիվը գերազանցել էր 200-ը: