Սա մի հետաքրքիր և անհրաժեշտ սարք է, որն իրենից ներկայացնում է և՛ լվացքի մեքենա, և՛ արդուկ։ Հետաքրքրական է, որ այն ջուր չի օգտագործում. այն 10 րոպեում մաքրում է կեղտոտ հագուստը, վերացնում տհաճ հոտերն ու հարթեցնում բոլոր ճմռթված հատվածները, այս մասին նշում է «The Daily Mail»-ը:

Whirlpool և P&G ընկերությունների համատեղ արտադրած Swash սարքի արժեքը 499 դոլար է։ Այն ունի 1.3 մ բարձրություն և 43 սմ լայնություն։ Կախված հագուստի չափերից՝ սարքի բարձրությունն ու լայնությունը կարելի է մեծացնել։

Swash-ը շարժական է, ինչը նշանակում է, որ այն կարելի է վերցնել նաև ճամփորդությունների ժամանակ։ Բայց այժմ սարքը հնարավոր է պատվիրել միայն ԱՄՆ-ում։