«Առավոտ» թերթը գրում է.
«Երբ 30-ական թվականներին «խիստ կեցվածքով» երիտասարդները ներխուժում էին հարևանի բնակարան, խուզարկում այն և անհայտ ուղղությամբ տանում ամբողջ ընտանիքը, այն հարևանները, որոնց դեռևս չէին տարել, հանգստացնում էին իրար՝ «մեր երկրում հենց այնպես մարդկանց չեն ձերբակալում»: Հետո, իհարկե, իրենց էին «հենց այնպես» ձերբակալում:
ՌԴ նախագահը, որը դաստիարակվել է նույն «խիստ հիմնարկում», կշտամբում է Յանուկովիչին «փափուկ վերաբերմունքի» համար: Ռուսաստանյան հեոուստաալիքներն այդ ուղերձը փոխանցել են աշխարհին և, մասնավորապես, Հայաստանում այն պարարտ հողի վրա է ընկել: Խնդիրը, սակայն, այն է, որ «կուտուզկայով» ոչ մի հարց չի լուծվում, և դրա ապացույցները մեր աչքի աոաջ են: «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը չնպաստեց Հայաստանում խորհրդային ռեժիմի պահպանմանը: 2008 թվականի մարտի 1-ից աոաջ և հետո ընդդիմադիրների ձերբակալությունները ի վերջո միայն բարձրացրին այդ գործիչների վարկանիշը՝ ուրիշ հարց, թե դրանից հետո ով ինչպես այդ վարկանիշն օգտագործեց»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: