Հուլիսի 22-ին ավարտվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման` այս տարվա երկրորդ փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի: Թեստավորումը հաջողությամբ հանձնել է նրանցից 64-ը, ինչը կազմում է դիմորդների 16,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ այս տարվա թեստավորման առաջին փուլին, որն անցկացվել է ապրիլին, մասնակցել է 381 քաղաքացի, որոնցից 54-ն է ստացել համապատասխան հավաստագիր: Հիշեցնենք, որ թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին:
Թեստավորումը հաջողությամբ անցած քաղաքացիներն ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր:
Հավաստագիրն ուժի մեջ է մեկ տարի, որի ընթացքում, դրա հիման վրա, քաղաքացին կարող է դիմել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված ցանկացած պետական մարմնի աշխատակազմում առաջացած և հայտարարված կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
Ներկա պահին կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի ընդհանուր առմամբ 171 քաղաքացի:
Այս տարվա երկրորդ փուլի թեստավորման արդյունքում հաղթող ճանաչվածների ցուցակներին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքից:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					