«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիայնն այսօր շարունակում է իր հետընտրական հանդիպումները Գեղարքունիքի մարզում և քիչ առաջ եղավ մարզկենտրոն Գավառ քաղաքում:
«Սիրելի գավառցիներ ես շնորհավորում եմ ձեր հաղթանակը, որ փետրվարի 18-ին բերեցիք», այպես դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը հավքվածներին:
Նշենք, որ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կբարձրանար հարթակ, նրան մոտեցավ մի ոստիկան և ասաց, որ հավաքն անօրինակն է, սակայն, այնուամենայնիվ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ:
«Ձեր մարզպետը կարգին, խղճով պատգամավոր է եղել, բայց որպես մարզպետ իրեն չարդարեցրեց, և իրեն ևս ժամակ է տրվում ժողովրդից ներողություն խնդրելու», հայտարարեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական ըվյալների երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն։
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթն ավարտելուց, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր հնարավոր հանդիպմանն՝ ասաց, որ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի նվազագույն պահանջը՝ նոր ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ:
Նա ասաց նաև, որ մինչ այս պահը իշխանության կողմից իրեն ոչ մի առաջարկ չեն արել։