«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26: Նախնական տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռ. Հայրապետյանին Սերժ Սարգսյանը կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին և հատկապես ո՞ր նախարարին նկատի ուներ, երբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօր կան նախարարներ, որ խայտառակություն են երկրի համար: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից, ով ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի և չի կարող ասել, թե ինչի մասին է խոսքը: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը Հայրապետյանի մտերիմներից պարզեց, որ նա Ս. Սարգսյանի մոտ էր գնացել որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: