Հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանին, որի ձերբակալության փաստը վերջերս մեծ աղմուկ բարձրացնեն, քննիչները մեղադրանք կներկայացնեն փողերի յուրացման և լվացման հոդվածով:
«ՌԴ գլխավոր հետաքնչական վարչության քննիչը Լ. Հայրապետյանի պաշտպանությանը իսկապես տեղյակ է պահել, որ կասկածյալին մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին»,-Իտառ-Տասսին հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայի Բասմանի դատարանը մեր հայրենակցին 2 ամսով կալանքի տակ վերցնելու որոշում էր կայացրել: Եվ բացի այս, «Բաշնեֆտ» ընկերության Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի վրա նույնպես կալանք է դրվել:
Հայ գործարարը կտրականապես հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները: