Այսօր Ուկրաինայից դեպի Նիդերլանդներ կուղարկվի «Boeing 777»-ի զոհերի 51 զոհերի մարմիններ: Այս մասին հաղորդում է վթարի հետազոտման ուկրաինական Պետկոմիտեն: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Խարկովի միջազգային օդանավակայանում արդեն իսկ սկսվել է մահացածների մարմիններրի բեռնումը ինքնաթիռ»:
Այս առիթով ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը շարունակում է պնդել, որ մեղավորը Ռուսաստանն է, իսկ «The Telegraph»-ի հետ հարցազրույցում նա ՌԴ-ի դեմ կիրրառվող պատժամիջոցներն անվանել է կատակ: Նա մասնավորապես ասել է.
«Դա կատակ է, ԵՄ-ն ոչինչ չի ձեռնարկի այնքան ժամանակ, քանի դեռ կախում ունի ռուսական էներգետիկայից: Մինչ այդ միայն կխոսեն»:
ԵՄ-ի դեսպանների խորհուրդը հուլիսի 24-ին կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցը: