Հաքերները կոտրել են Եվրոպական կենտրոնական բանկի կայքը, սակայն ձեռնարկությունը հավաստիացնում է, որ ոչ մի կարևոր տեղեկատվություն չի բացահայտվել:

Կայքը իր մեջ պարունակում է հաճախորդների կոնտակտային տվյալները, բաժանորդների գրանցումները կոնֆերանսների համար, և իրադարձություններ բանկի վերաբերյալ: Բայց բանկում նշել են, որ այս ամբողջ տեղեկատվությունը պահպանվել է առանձին սերվերի վրա, և անհանգստանալու կարիք չկա:

Տեղեկատվության հիմնական ծավալը հարձակվողներին հասել է ծածկագրված տարբերակով, բայց որոշ տվյալներ, այդ թվում հասցեները և հեռախոսահամարները կոդավորված չեն եղել: ԵԿԲ-ն մտադիր է դիմել բոլոր այն մարդկանց, ում անձնական տվյալները կարող են ընկնել հաքերների ձեռքում, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը».

Գողության մասին բանկը տեղեկացրել է միայն հուլիսի 24-ին, սակայն հաքերները արդեն երկուշաբթի օրը նամակ էին գրել՝ պահանջելով գումար գողացված տվյալների դիմաց: