Տոմսկի շրջանի «Բելիյ Յառ» գյուղում քրեկան գործ են հարուցել 35-ամյա բնակչի հանդեպ, որին մեղադրում են 2 տարեկան երեխային ծեծելու մեջ: Գրում է Взгляд-ը` հղում անելով Ռուսաստանի հետաքննական հանձնաժողովի վարչությանը:
Համաձայն հետաքննիչների տեղեկությունների` Տոմսկի քաղաքային մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժին է տեղափոխվել 2 տարեկան երեխա` բազմաթիվ վնասվածքներով: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր:
Մեղադրյալը մասամբ ընդունել է իր մեղքը: Նա հաստատել է, որ մարմնական վնասվածքներ է հասցրել երեխային, սակայն չի ցանկացել, որ այն նման ավարտ ունենար: