Աստծո ճանապարհներն անքննելի են, անքննելի են նաև նշանները, որոնք Նա ուղարկում է մարդկանց: Բրիտանական Սնեթիսհեմ գյուղի գյուղացիները կարողացել են մայրամուտի ժամանակ երկնքում ֆիքսել մի ծեր մարդու դեմք: «Աստծո դեմքի» լուսանկարները, որոնք արել է Ջերեմի Ֆլեթչեր անունով մի բրիտանացի, հայտնվել են աշխարհի շատ առաջադեմ ԶԼՄ-ներում, հայտնում է The Telegraph-ը:

«Բոլոր բրիտանացիները գիտեն, որ Նորֆոլկի բնակիչները յուրահատուկ են, իսկ այժմ մենք տեսնում ենք դրա ևս մեկ ապացույց»,-ասել է քաղաքային խորհրդական Չարլզ Ջոյսը: