«Air Algerie» ընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Բուկինա Ֆասոյից դեպի Ալժիր, կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Սրա մասին հաղորդում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Ինչպես փոխանցում է «Deutsche Welle»-ը նախարարն ասել է. «Սա առավել հավանական վարկածն է»: Ըստ նախարարի խոսքերի՝ չկա պատճառ ենթադրելու, որ ինքնաթիռը կործանվել է օդում, սակայն վերջնական տվյալները կհաղորդվեն հետաքննության անցկացումից հետո:
Հիշեցնենք նաև, որ Ալժիրի A320 ինքնաթիռում կար ավելի քան 112 ուղևոր, իսկ ինքնաթիռի հետ կապը կորցրել են հինգշաբթի օրը, այս մասին հաղորդում են Ալժիրի նորությունների պորտալից: