ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կլինիկաներում սկսել են օգտագործել պլաստիր, որը հեռակա կարգով բուժքույրին է փոխանցում հիվանդի վիճակի մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը: Չափում է սրտի բաբախյունը, շնչառությունը, հիվանդի ջերմությունը և այս տեղեկությունը փոխանցում է բուժքույրերին: Ամերիկայում և Բրիտանիայում փորձարկում անցնելուց հետո, հիմա արդեն այն սկսել են օգտագործել իրական կյանքում: Այս մասին պատմում է «Fox News»ը:

Սարքը մեկանգամյա օգտագործման համար է, մարտկոցը բավարարում է 5 օր, որը բավական է միջին հիվանդի համար: Քաշը ընդամենը 14 գրամ է, ամրացվում է հիվանդի կրծքավանդակին և ամեն երկու րոպեում ուղարկում է տվյալներ: Բացի այդ, եթե հիվանդի վիճակը դուրս է գալիս նորմայից բուժքույրերը ստանում են հատուկ նախազգուշացում:

Իսկ ոչ այնքան վաղուց, բրիտանացի հետազոտողները առաջարկել են օգտագործել համակագչային 3D ծրագիր գենետիկական հիվանդությունների հայտնաբերման համար: Ավելի քան 700 գենետիկական հիվանդություններ է ինչ-որ չափով արտացոլվում մարդու դեմքի վրա, իսկ այդ ծրագիրը կարող է բացահայտել այդ հիվանդությունները՝ 90% ճշգրտությամբ: Սա հատկապես կարևոր է երեխաների համար, նրանց դեպքում պետք է շուտ պարզել այդ մասին քանի դեռ հնարավոր է: