Անգլիական Մանչեսթերի դատավորի դեմ ներքին հետաքննություն է սկսվել, այն բանից հետո, երբ նա քնի մեջ է ընկել երեխայի բռնաբարության գործով դատավարության ժամանակ:
Փաստաբանները բողոք են ներկայացրել դատավոր՝ Ֆիլիպ Կատանի դեմ, հենց դատավարության առաջին օրը: Ըստ նրանց խոսքերի, Կատանը քնով է անցել զոհի առերեսման ժամանակ:
Դատավարության գործընթացը դադարեցվել է:
Դատավորը հրաժարվել է մեկնաբանել իր դեմ առաջադրված մեղադրանքների համար մինչև դատավարության ավարտը:
Կատանը համարվում է այսպես կոչված ռեկորդակիր-փաստաբան, ով տարվա մեջ 15-30 օրվա ընթացքում կատարում է իր դատավորի ֆունկցիաները:
Թագավորական դատախազությունը հաղորդում է, որ երեխայի բռնաբարության գործը, որքան հնարավոր է շուտ կտրվի նոր քննության, որը ծանուցվում է շահագրգիռ բոլոր կողմերին: