Հուլիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դիլիջան այցելության ժամանակ զրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվեցին վարչապետի գործունեության առանցքային խնդիրները:
Վարչապետը հավաստիացնում է, որ կառավարությունը չի տալիս անհիմն խոստումներ, այլ միայն խոստանում է այն՝ ինչ հնարավոր է իրականացնել: Այսպիսով խոսելով կառավարության ամենաթույլ կողմերի և ՀՀ տնտեսության ստվերային հատվածի մասին վարչապետն ասաց. «Դրանք այն մարդիկ են, որոնք չեն ուզում, որ ստվերը վերանա, որ մենք ունենանք հաջողություններ, հզոր բանակ, որ միանանք Եվրասիական միությանը, բայց ամեն դեպքում, մենք գնալու ենք առաջ, բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ բոլորին միանգամից բերել հարկային դաշտ, բոլոր երկրներում էլ կա ստվեր, ուղղակի մեզ մոտ կա մի քիչ ավելի, և պետք է փորձենք այդ ստվերը հնարավորինս կրճատել, մեզ համար դա առաջնահերթություն է»։
Վարչապետն անդրադարձավ նաև իր քաղաքական «օպոնենտներին»՝ ասելով. «Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, ոչ թե խոսել, դատարկաբանությամբ զբաղվել, ինչպես մեր որոշ օպոնենտներ։ Եթե կան հարցեր, թող գան, դիմեն համապատասխան մարմիններին, պատասխան կստանան։ Մենք կոծկելու բան չունենք, ասելու ենք իրականությունը»:
Տեսանյութը՝ news.am-ի: