Ադրբեջանական զինված ուժերը կրկին մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Մասնավորապես հրադադարի ռեժիմը խախտվել է Տավուշի մարզում՝ 2-3 գյուղերի ուղղությամբ:
Այս տեղեկատվությունը YerevanNews-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Տավուշի մարզում 2-3 ուղղությամբ:
«Մեր կողմից բարեբախտաբար զոհեր չկան»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Իսկ Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ հրադադարի ռեժիմն իսկապես խախտվել է, բայց չկան մարդկային զոհեր ու մեծ վնասներ: Սա գյուղի համար դարձել է արդեն սովորական երևույթ: Նախապես տարածված տեղեկատվությունը, թե Ոսկեպար գյուղում ևս կրակոցներ են հնչել գյուղապետը հերքեց: