Գազայի հատվածում սկսվել է 12 ժամյա հրադադարը, որի մասին՝ նախօրեին համաձայնության էին եկել Իսրայելը և Համասը:

Ընդորում Իսրայելի ռազմական ուժերը հայտարարել են , որ այդ ընթացքում շարունակվելու է թունելների որոնումը և ոչնչացումը, որի միջոցով, ըստ Իսրայելի, կործանողները հենց այդ ճանապարհով են ներխուժել իրենց տարածք:

Իսրայելի իշխանության ներկայացուցիչները հաղորդել են «Reuters» գործակալությանը, որ պետության ղեկավարությունը ցանկանում է հրադադարի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարել մինչև ռազմական գործողությունների ավարտը:

Շաբաթ օրը՝ Ֆրանսիայում, տեղի կունենա հանդիպում մի շարք երկրների արտգործնախարարների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Կատարի, որպեսզի մշակեն հրադադարի ավելի երկար ծրագիր՝ առնվազն 7 օրվա համար:

Իսկ Համասի առաջնորդները արդեն նշել են, որ հրադադարի համաձայնություն չեն տալու, եթե Իսրայելը շարունակի շրջափակումը Գազայի հատվածում: