ԱԺ պատգամավոր, «ՙՕրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ՕԵԿ-ը ստեղծել է շտաբ և Արթուր Բաղդասարյանն ակտիվ հանդիպումներ է ունենում մարզերում. <<Մենք ֆինանսական աջակցություն ցույց չենք տալիս ՀՀԿ-ին: Օգնում ենք տարածքային կառույցների միջոցով, կազմակերպչական աշխատանքներ ենք իրականացնում նախընտրական քարոզչության համար>>:

Մհեր Շահգելդյանն ըստ ակտիվության թեկնածուներին բաժանանեց 3 խմբի. <<Սերժ Սարգսյանը  որպես նախագահի թեկնածու, առաջին խումբն է կազմում:Երկրորդ խմբում կցանկանայի ներառել Րաֆֆի Հովհաննիսյանին , Պարույր Հայրիկյանին և Հրանտ Բագրատյանին: Եվս մեկ խումբ, որը ներառում է մյուս թեկնածուներին: Այս տեսանկյունից շատ հետաքրքիր է: Կարևորն այն է մարդիկ ուզում են հասկանալ ինչ է առաջարկվում >>:

ՕԵԿ փոխնախագահը չցանկացավ անդրադառնալ որևէ թեկնածուի քարոզարշավին. << Նորմալ քարոզարշավ է ընթանում: Պետք է չլինեն մարդիկ, որոնք արջի ծառայություններ են իրականացնում>>,-իր խոսքում նշեց Մհեր Շահգելդյանը:

Մհեր Շահգելդյանը նշում է, որ հասարակության կողմից անտարբերություն չի տեսնում.  << Հետաքրքրություն կա կապված ոչ միայն ծրագրերի հետ, այլ թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել : Կան նաև հետաքրքրություններ միջազգային հարաբերությունների շրջանում: Ուղղակի չկա ավելորդ իրարանցում>>: