Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալներին համաձայն Malaysia Airlines-ի «Boeing 777» ինքնաթիռի կործանման համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանն ու անձամբ՝ Վլադիմիր Պուտինը:
Սա ամերիկյան իշխանությունների կողմից մինչ այժմ արված ամենախիստ հայտարարությունն է կապված 298 մարդու կյանք խլած դոնեցկյան պատահարի հետ: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Էրնստի խոսքերով ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» տեսակի հրթիռով՝ անջատողականների կողմից վերհսկվող տարածքից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ին հայտնի է, որ անջատողականները իրենց զենքն ու զինամթերքը ստանում են Ռուսաստանի կողմից: Սպիտակ տան ներկայացուցիչը մասնավորապես ասել է.
«Այս պատճառով մենք եկանք եզրակացության, որ Վ. Պուտինը և ռուս ժողովուրդն են մեղավոր այս ողբերգության համար»: