Ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, որը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացնի իր նոր՝ ցեղասպանության մասին պատմող «Սպի» անվանումով ֆիլմը:
Ինչպես գրում է «Asbarez»-ը՝ սցենարի հեղինակներն են Ֆաթիհ Ակինն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմը անգլերեն լեզվով է և տևում է 138 րոպե: Այս կրկնօրինակվել է նաև գերմաներեն: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հետո ողջ մնացած Նազարեթ Մանուկյանի և նրա դստրերի մասին: