Այս տղան այնքան խելագար է, որ սեփական ձեռքերով «փորձեր» է անում հեղուկ ազոտի հետ: Հայտնի է, որ ազոտը հեղուկ վիճակում լինում է -210-ից մինչև -195 աստիճան C ջերմաստիճանում:
Կարծես թե ձեռքը հեղուկ ազոտի մեջ մտցնելն այնքան էլ լավ գաղափար չէ, բայց...ունենալով որոշակի գիտելիքներ և համարձակություն սա արդեն իրական է դառնում: Իրականում, գոյություն ունի այսպես կոչված «Լեյդնենֆրոստի էֆֆեկտ»-ը, որի իմացությունն էլ բավական է այս փորձը իրականացնելու համար: