«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին մեկ շաբաթում Գյումրիում աղմկահարույց դեպքեր արձանագրվեցին: Հուլիսի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել և սպանվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը, իսկ ահա հուլիսի 25-ին դանակի բազմաթիվ հարվածներով Գյումրու հիվանդանոցում մահացել էր Գյումրու «Արցախ» թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը:

Ցավալի է, բայց փաստ, որ հումորի քաղաքը վերջին տարիներին դարձել է կրիմինալ «ռազբորկա»-ների կենտրոն, իսկ թե ինչն է արձանագրված դեպքերի պատճառը, թերևս կպարզի քննությունը: Եվ այսպես, նշված օրը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը ծեծված, ինչպես նաև կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ: 4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Արման Կատունյանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ Հարությունը սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: