«ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն  այսօր  իր մարզային այցելությունների շրջանուկում եղավ Գեղարքունիքի մարզի Սևան Քաղաքում:

Սևանում  նրան մոտեցավ ՀՀԿ­ական քաղաքապետ Ռուդիկ  Ղուկասյան ու բարևեց, որն էլ ողջույնի արժանացավ  Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, սակայն Հովհաննիսյանն այսուհանդերձ սևանցիներին ասաց, որ իրենք կորոշեն, թե ով է լինելու իրենց քաղաքապետը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Գեղարքունիքի գրեթե բոլոր համայնքներում, որտեղ եղավ, միջադեպերից զերծ չմնաց, այստեղ ել նրա  հանրահավաքի ժամանակ քաղաքապետն էր ձայնի իրավունք խնդրում, որպեսզի դիմի հավաքվածներին և Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորեց՝ ասելով, որ խելացի մարդ է և գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպի, որպես ընտրված նախագահի ու քննարկեն հետագա անելիքները: 

Րաֆֆի Հովհաննիսյանն իր նկատմաբ պրովակացիա անողներին այսպես դիմեց.«Ուրեմն յան տվեք։ Ես թույլ չեմ տալու  դուք ինձ խփեք, ես ձեզ չեմ խփելու, երբ որ ամբողջ մարզի ժողովրդի  քվեն գողացվում է  ես իրավունք ունեմ ասելու,   այո՜ մենք պետք է պահենք ժողովրդի հաղթանակը»։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ասաց, որ Սերժ Սարգսյանի համար Վարդենիսում մոմ է վառել և մինչև վաղը ժամը 17:00-ն  ժամանակ է տալիս, որ առաջարկով հանդես գա:

«Շնորհակալ եմ կրկին անգամ, որ քաղաքապետն ունեցավ այն տղամարդկությունը՝ ներակացավ, չփախավ, եթե ես որևէ սխալ բան ասացի կամ արեցի ես ներողություն եմ խնդրում: Ով սադրիչ ուղարկի, թող ինձ խփի՝  ուրիշ ոչ մեկին»,­ իր խոսքն այսպես եզրափակեց «ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը: