ՀՀ համար առաջնահերթ խնդիր է հանդիսանում վերազգային կորպորացիաների ներգրավումը դեպի մեր տնտեսություն, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը: Հուլիսի 29-ին Երևանում կայացած «Oracle» հայ օգատետերերի համաժողովին հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Հանրապետության էկոնոմիկայի նախարարը մասնավորապես նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս նորագույն տեխնոլոգիաների տարածմանն ու փորձի փոխանակությանը: Տեղեկատվական տեխնոլգիաների զարգացումը եղել և մնում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքին: Այս սկզբունքի շրջանակներում փորձում ենք մշակել և իրականացնել համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Մեր կարևորագույն նպատականերն են բիզնեսի և նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը, վերազգային կորպորացիաների ներգրավումը»:
Նշենք նաև, որ «Oracle»-ը 2013թ. եկամտի մեծությամբ աշխարհում երկրորդ ՏՏ կորպորացիան է, այն կազմել է՝ 29,6 մլրդ դոլար: