ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին: Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում` մեկ կիլոգրամը 90-ից 100 դրամով: Նախարարի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որի բնակչությունը զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ու բանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերի 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, 90 հեկտարից ավելին` բանջարա-բոստանային և այլ մշակաբույսերը և մոտ 6 հեկտար` կարտոֆիլի ցանքերը: Առատաշեն համայնքում նախարարը ծանոթացել է լոլիկի, պղպեղի, սոխի, ծիծակի բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ: Զրույցի ընթացքում ֆերմեր Վաչիկ Կիրակոսյանը, գոհունակություն հայտնելով այս տարվա բերքից, նշել է, որ տարին համայնքում բերքառատ է լինելու: Սերգո Կարապետյանն այցելել է նաև Հովտամեջ, Զարթոնք և Ծիածան համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին: Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Հացիկ համայնքում, որի զարգացման գերակա ուղղություններն են պտղագործությունն ու խաղողագործությունը: Այստեղ նա այցելել է դեղձի և սալորի այգիներ, զրուցել գյուղացիների հետ, որոնց հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի սակավության հետ: «Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները: Սերգո Կարապետյանն անդարադարձել է նաև լոլիկի բերքահավաքին և նշել է, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, և լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար: Նախարարը խոսել է նաև մարզի սակավաջրության խնդրի մասին և նշել, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, և քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ:
Այս թեմայով
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
1
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
2
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդ...
3
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկի...
4
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»